X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

2018 թ. հունիսից մինչև 2020 թ. հունիս գնվել է ավելի շատ զինամթերք, քան նախկին իշխանությունների կողմից կնքված պայմանագրերով․Դավթյան

«Երբ 2017 թվականի ծրագիրը մշակվեց, ես եղել եմ Օպերատիվ վարչության պետ և հիմնական կոորդիանցնողն ու մշակողը, որպես այդպիսին, հանդես եմ եկել ես։ Այսինքն՝ երկնքից չիջանք, և, երբ որ եկա ԳՇ պետ, չէի կարծում, որ շատ վատ ծրագիր էինք մշակել և հիմա պետք է փոփոխենք։ Առաջնությունները որոշվեց 200 մլն դոլարի շրջանակում, թե ինչ պետք է ձեռք բերենք, որից հետո պայմանագրեր կնքվեց և փոփոխություններ այս պայմանագրում չի կատարվել՝ ո՛չ այն ժամանակ, ո՛չ իմ օրոք, ո՛չ էլ հիմա։ Ես փորձեցի մի նմուշի առումով կատարել փոփոխություն, որն ուղղակի իրավական առումով հնարավոր չէր իրականացնել, քանի որ կնքված պայմանագիր կար, որը վերաբերում էր իսկանդերի հրթիռների խնդրին, պարզապես բոլոր գործընթացները կանգնեցվեցին, այսինքն՝ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և չէր կարող լինել, քանի որ դա երկկողմանի է»,- Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով՝ ՏՈՌ-երը Հայաստանում եղել են 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, որոնք ներկայացրեց վարչապետը, և բոլորը հիշում են։ Մինչ այդ Հայաստանում ընդհանրապես ՏՈՌ-եր չեն եղել, մինչդեռ Մովսես Հակոբյանը հնչեցրեց՝ «17 թվականին «ՏՈՌ» ենք ունեցել», սակայն «17 թվականին մենք «ՏՈՌ» չենք ունեցել»։

Դավթյանը նկատեց, որ եթե ներկայիս իշխանությունները չլինեին մի քիչ նախաձեռնողական կամ ավելի շահագրգիռ, մենք կստանայինք «ՏՈՌ-2»-ների վերջին կոմպոնենտները   2020 թվականի վերջում, ինչպես նախատեսված էր։ «Վերբա»-ներ չենք առել, մինչև հիմա Հայաստանում չկան՝ «պարոն գեներալ-գնդապետը օդից բաներ թող չասի», նաև 10 տոկոս կանխավճարի մասին հայտարարությունները ևս չեն համապատասխանում իրականությանը։ ՍՈւ -30-ների գնումների վերաբերյալ շահարկումներն էլ տեղին չեն, քանի որ 130 մլն դոլարը պետք է վճարել երկարաժամկետ պամյանագրով։ Իսկ նոր պայմանագրերով ձեռք բերված զինամթերքը եղել է ավելի շատ, քան նախկին պայմանագրերով գնված սպառազինությունը։

«Իմ պաշտոնավարման ընթացքում, բացի 200 մլն դոլարի շրջանակում կնքված պայմանագրերից, ձեռք ենք բերել շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք։ Դա վերաբերում է  2018 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին։ Այդ զինամթերքը մենք շարակարգեցինք ողջ Զինված ուժերում, անգամ այն վիճակն էր, որ պահեստներում տեղ չկար, առանձին տեղեր էինք առանձնացնում, որ զինամթերքը դնենք։ Դա առաջին հերթին վերաբերում է հրետանային զինամթերքներին», – շեշտեց Դավթյանը՝ հավելելով, որ հատուկ հանձնաժողովները մինչև չեն ստուգել, չեն փորձարկել զենքի որակը, տվյալ զենքը չի ընդունվել պահեստներ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս