Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:22
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Սպորտ

Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, փոխել բոլոր ջրա- և հոսանքագծերը, վերանորոգել դաշտերը, շարունակել ծառատունկը։ Նախարար Ա․ Հարությունյանը շինարարական աշխատանքների տեմպը բավարար չի համարել՝ հորդորելով աշխատել առավել արդյունավետ և կատարել համապատասխան շտկումներ։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր պայմանները։

Քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար: Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հանրակացարանի առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Արցախ

Երեկ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասուլիսին անդրադարձել է Հադրութի գործողություններին։ Նա ասել է, որ քչերն էին սպասում՝ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ. որոշակի...

Գրականություն

Ամենագթած, ամենաբժիշկ, ամենազնին, ամենագո, ամենահաս, ամենամերձ, ամենալույս, ամենագետ և ամենածին է Տիեզերքը: Մարդ հորինելիս Նա չի սխալվում: Կիսատես մարդիկ կարծում են՝ այստեղ վերջանում է...

Քաղաքականություն

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետպատերազմյան իր ելույթում զորակցության ցավակցության խոսքեր ուղղեց զոհվածների և վիրավորված զինծառայողների ընտանիքիներին։ Ծանր ժամանակաշրջան է համայն հայության համար։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի...

Քաղաքականություն

ԲՀԿ առաջամարտիկներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Արման Աբովյանը փաստեցին, որ իրենք պայքարում են, որ օր առաջ ռազմական դրությունը չեղարկվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը...

Գովազդ