X
Մենք սոց. ցանցերում

Կորոնավիրուսի 3768 նոր դեպք՝ Վրաստանում

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ևս 3 768 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից մահացել է 41 մարդ:

StopCov-ի տվյալներով` պանդեմիայի առաջին օրվանից մինչև հիմա վարակվածների ընդհանուր թիվը 96 860 է:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 4 055 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 77 932 է, մահացածներինը` 894:

Կարանտինում գտնվում է 226 մարդ, ստացիոնարում՝ 5 879-ը: Քովիդ-հյուրանոցներում վերահսկողության տակ է գտնվում 3 411 մարդ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս