X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Մարուքյանը եթե իր մանիպուլյացիոն ստերը մի քիչ էլ ճոխացնի, Քոչարյանի ամենասիրելի հաճախորդներից կդառնա

Մարուքյանին էլ փոխանցեք, որ իր մանիպուլյացիոն ստերը որ մի քիչ էլ ճոխացնի, Քոչարյանի ամենասիրելի հաճախորդներից կդառնա:

Քննադատելով եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին դրույթը, Մարուքյանն այն ներկայացնում ա որպես ՀՀ-ի կողմից տարածքային ամբողջականության զիջում, նաև որպես «սուվերեն կարիդոր», ապա հավելում, թե «Երբևէ որևէ թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա, կամ որևէ ձևով ՀՀ-ին պարտավորության մեջ կդներ»:

Այն, որ Նախիջևանի ճանապարհը հատուկ շեշտվում ա, դա, բնականաբար, դրական ոչինիչ չի կարող ենթադրել, բայց իրավիճակը շատ ավելի աղետալի ներկայացնել ու դրա հետ մեկտեղ բացահայտ ստել, դա անընդունելի ա:

Ի՞նչ ա նշանակում «Երբևէ որևէ թուղթ չի ստորագրվել…»: Եթե սա ասելով Մարուքյանը նկատի ունի ուժի մեջ մտած թուղթ, ապա էդ առումով ընդհանրապես հարցի կարգավորում ենթադրող ոչ մի թուղթ, 1994 թվականից հետո, երբեք չի էլ ստորագրվել: Անկախ նրանից, թե բանակցված թղթերում ինչ դրույթներ են գրված եղել, դրանցից ոչ մեկն էլ վերջնական չեն ընդունվել ու ստորագրվել: Այսինքն` էս առումով Մարուքյանի միտքն ինքնին անհեթեթություն ա:

Բնականաբար Մարուքյանը նկատի ունի այն, որ զուտ բանակցված թղթերում ՀՀ տարածքային ամբողջականության վրա ազդող դրույթ, իբր, երբեք չի եղել: Նման պնդում անող մարդը կամ բավականաչափ ծանոթ չի այս տարիների ընթացքում բանակցությունների ընթացքից, կամ պարզագույն ստախոսությամբ ա զբաղված: Եթե Մարուքյանն ու այլք դեռևս չեն հավատում 1999 թվականին բանակցված և հրապարակված հայտնի Մեղրիի տարբերակին, որով նախատեսվում էր Լաչինի շրջանը փոխանակել Մեղրիի շրջանի հետ, դա իրենց խնդրին է, բայց որ դրանից հետո Քի Վեսթում բանակցվել ա Ադրբեջանից Նախիջևան «ինչ-որ կապ» տալու մասին, դա այնպիսի փաստ ա, որը 2001 թվականին խոստովանել ա նաև այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մասնավորապես նշելով, որ «Իրոք, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում,… մենք ասացինք, որ, այո, խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու Նախիջեւանի հետ: Սա մենք չենք ժխտում, սա սեղանի վրա է»:

Ավելին, 2007 թվականին Մինսկի խմբի կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներում», ևս, հատուկ շեշտվում է Նախիջանի հետ կապը. «Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը»։

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս