Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

02:10
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Գործընկերային նյութեր

Պատերազմն էր դավաճանությունը | MediaLAB

MediaLAB | Իրականում պատմությունն ու սերունդները կներեն։ Մեզնից ոչ ոք ամեն առավոտ չէր վեր կենում ու մեր հազարամյա պատմության մեղավոր մարդկանց նկարը չէր վառում ու անիծում սերունդներին։

Ոչ ոք չէր հիշում նրանց․ մտավոր, բարձրաշխարհիկ զրույցների շրջանակում միայն։ Կամ՝ ոնց են ներում ու չեն ներում սերունդներն ու պատմությունը։ Դատարկ բառեր, հիմար նախադասություն։

Եթե ներել-չներելու հարց կա՝ մե՛նք պիտի ներենք կամ չներենք՝ այսօր ապրողներս։ Իսկ եթե ավելի ռացիոնալ՝ ինչ կփոխի նոյեմբերի 9-ից հետո մեր ներելն ու չներելը։ Իսկ ավելի ճիշտ՝ սեպտեմբերի 27-ից հետո։ Ու հենց այս երկու ամսաթվերի միջև է իրականում մեր այսօրվա ներման կամ չներման առարկան։

Ի՞նչը չենք ներում՝ պատերազմի հնարավոր դառնա՞լը, թե՞ պարտությունն ու հայտարարությունը:

Ձեզ թվում է, թե դրանք նո՞ւյն բանն են։ Բոլորովին։ Այստեղ շատ լուրջ ջրբաժան կա խոսողների միջև։ Կամ՝ խոսողների ու լռողների միջև։ Որովհետև պատերազմի միակ իրական զոհերը՝ զոհերն ու իրենց մայրերը, հայրերը, կանայք են, որոնք հիմնականում խոսելու ունակություն չունեն։ Խոսում են մնացածները։

«Մնացածը» շատ բազմաշերտ է։ Մնացածը նախ՝ մարդիկ են, որոնք զոհեր չունեն, բայց տարհանվել են։

Դրանց հիմնական մասը հոգեբանորեն ընկճված, նյութապես տուժած, կյանքի բնականոն ընթացքը կորցրած մարդիկ են, որոնք խարխափում են կյանքի անորոշության մեջ։

Խոսողների մեջ նաև այն տարհանվածներն են, որոնք չունեն մեծ կորուստներ, ֆինանսապես ապահով են, կապրեն մեկ այլ տեղ կամ կգնան երբևէ հետ։ Խոսողների մեջ «տեղահանվածներ» են, որոնք Երևանում էին պատերազմի ժամանակ, որոնք հեռացան Երևան – Մոսկվա չվերթով։

Մնացածի մեջ մարդիկ են, որոնք անմիջական ոչինչ չեն կորցրել, բայց մարդ են՝ մտածելու ու խորապես կատարվածը ծանր ապրելու ունակ։ Մնացածի մեջ իհարկե մեծ թիվ են իշխանության ընդդիմախոսները, որոնք ցավում են երկրի համար, տանջվում են զոհերի համար, բայց դրանց մեջ շատ են նաև իրենց աստեղային րոպեն գտածները։

Ամբողջական հոդվածը կարդացեք MediaLABում։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ArmDaily.am-ը ՀՀ ԳՇ-ի տարածած հայտարարության առնչությամբ, որով զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը՝ մենկաբանություն խնդրեց Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից։...

Բնապահպանություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու օրակարգում կատարում ենք ամենակարևոր...

Հայաստան

Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ի առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ...

Հայաստան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև...

Գովազդ