Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

12:50
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Ներկայացնում ենք շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։

Կուտակված առաջնային լուծում պահանջող խնդիրներից է ապօրինի անտառհատումների խնդիրը, որի հետ կապված նախարարությունը տարբեր խողովակներով բազմաթիվ զանգեր, նամակներ ու գրություններ է ստանում բնակիչներից և բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր հայրենակիցներից։

Ինչպես հավանաբար գիտեք՝ պատերազմական օրերին Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։

Այսօր արդեն մեր գործընկերները մեծ մասամբ վերադարձել են առաջնագծից և անցնում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որը ևս խիստ կարևոր է՝ ամրացնելու թիկունքը և ապահովելու տնտեսության կայուն զարգացումը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի հետ հանդիպմանը տրվել են խիստ հանձնարարականներ՝ սահմանված կարգով անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրելու թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակները, ինչպես նաև օրենքի թույլատրելի գործիքակազմերով իրականացնել օրինական հատումներ նախապես հաստատված հատատեղիների սահմաններում՝ Հանրապետության բոլոր մարզերում դրանց օրինական իրացումներն ապահովելու նպատակով։

ՇՄ նախարարության Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանձնարարականներ են ստացել իրենց պատասխանատվության գոտում գտնվող անտառների պահպանման, ապօրինի ծառահատումների դեպքերի կանխարգելման, անտառահատումների դեպքերի հայտնաբերման արձանագրման, ինչպես նաև՝ իրավապահ մարմիններին հետ օպերատիվ համագործակցության վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեսուչները այսուհետ ևս ի պաշտոնե պարտավոր են իրականացնելու խիստ և կտրուկ պայքարի միջոցներ՝ կանխարգելելու ապօրինի ծառահատումները և պայքարելու անտառագողության դեմ։

Մեր հայրենակիցներին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ պայմանավորված մի շարք անտառտնտեսություններում այս պահին իրականացվում են օրինական ծառահատումներ և փայտանյութի տեղափոխում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստներ՝ հետագայում օրենքով սահմանված կարգով ՀՀ բոլոր մարզերում դրա իրացումը կազմակերպելու նպատակով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։

Սիրելի հայրենակիցներ,

այնուամենայնիվ, շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի և հնչեցրած ահազանգերի համար և խնդրում ենք հնարավոր անտառհատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի մասին վերաբերյալ ահազանգելիս անպայմանորեն նշել այն տեղափոխող մեքենայի պետհամարանիշը և աշխարհագրական տեղադիրքը, որպեսզի կարճ ժամանակում հնարավոր լինի տեղորոշել այն և պարզել դեպքի օրինականությունը։

Նախարարությունն իր ենթակա ՊՈԱկ-ների հետ այսուհետ ևս հետևողական է լինելու մեր երկրում շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված իր լիազորություների ամբողջական իրացմանը և արձանագրված խախտումներին իրավական և վարչական գնահատական տալու գործում։

Հնարավոր անտառհատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի մասին ահազանգելու ԹԵԺ ԳԾԵՐ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին – 119 (շուրջօրյա)

«Հայանտառ» ՊՈԱԿ – 83-93»:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Արցախ

Երեկ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասուլիսին անդրադարձել է Հադրութի գործողություններին։ Նա ասել է, որ քչերն էին սպասում՝ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ. որոշակի...

Գրականություն

Ամենագթած, ամենաբժիշկ, ամենազնին, ամենագո, ամենահաս, ամենամերձ, ամենալույս, ամենագետ և ամենածին է Տիեզերքը: Մարդ հորինելիս Նա չի սխալվում: Կիսատես մարդիկ կարծում են՝ այստեղ վերջանում է...

Քաղաքականություն

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետպատերազմյան իր ելույթում զորակցության ցավակցության խոսքեր ուղղեց զոհվածների և վիրավորված զինծառայողների ընտանիքիներին։ Ծանր ժամանակաշրջան է համայն հայության համար։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի...

Քաղաքականություն

ԲՀԿ առաջամարտիկներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Արման Աբովյանը փաստեցին, որ իրենք պայքարում են, որ օր առաջ ռազմական դրությունը չեղարկվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը...

Գովազդ