X
Մենք սոց. ցանցերում

Խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին գալ մեր տան վրա, որովհետև «սաղսալամաթ» հետ չի գնա․ Մարուքյան

«Երեկվա Նիկոլ Փաշինյանի ցույցի աջակիցներից մեկը սպառնում էր, որ տներ են գրավելու մարդկանց, նաև իմ անունն էր տալիս, որ գալու են մեր տունը գրավեն։ Ամսի 10-ից սկսած խոսել եմ այն մասին, որ խայտառակ սպառնալիքներ ենք ստանում։ Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ, որի մասին հրապարակային ասել եմ, նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված։ Երեկ էլ ԶՈւ համազգեստով մարդիկ խոսում էին, որ գալու են մեր տունը գրավեն։ Հաղորդում ենք ներկայացնելու այսօր հանցագործության մասին, բայց նաև հրապարակային ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրող այս անիշխանությունը՝ չկա ոչ մի կարգ ու կանոն, չկա ոչ մի զսպող, ով ինչ ուզում, ասում ա, ում ուզում, սպառնում ա, ում ուզում, ծեծում ա, էս խայտառակությանը պետք է վերջ տրվի։ Բնականաբար, որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս գալ մեր տան վրա, որովհետև հաստատ սաղսալամաթ հետ չի գնա։ Բայց, ամեն դեքում, էս անիմաստ լարումը և երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր ա։ Մարդիկ նայում են, ու մեր հարազատները սարսափում են, եթե ոչ անձամբ ես։ 3 երեխայի հայր եմ։ Մարդը ուզում է գալ, մեր տունը գրավել զինված»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենց անվտանգություն չի տրամադրվել, իսկ Ոստիկանապետն այս ամենի, սպառնալիքների մասին տեղեկացվել է դեռ նոյեմբերի 11-ին։ Սպառնացող անձը հայտնի է։

Մարուքյանն անդրադարձավ Շուշիի և Հադրութի փախստականների խնդրին․

«Իրականությանը չի համապատասխանում Շուշիի մասին ասվածը։ Շուշիում ոչ մի Ադրբեջանի քաղաքացի չէր լինելու, փախստականների հարցը քննարկվել ա, էտ դեռ հարց ա՝ ադրբեջանցիք գալո՞ւ էին էտտեղ, թե չէ։ Հիմա էտ նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում՝ հայկական կողմը պահանջե՞լ է, որ Հադրութ վերադառնան մեր փախստականները։ Մոտավորապես 15 000 մարդ է ապրել Հադրութում և հարակից շրջաններում»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս