X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Թբիլիսիում հաղթեց Վրաստանին

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց:

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով խփեց իր 14-րդ գնդակը հավաքականում: Թիմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվով։

Երկրորդ կեսի 65-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց մեր դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Վակոն: Հանդիպման 85-րդ րոպեին Սարգիս Ադամյանը խփեց մեր ընտրանու հաղթական գնդակը:

Վրաստան-Հայաստան` 1:2:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս