X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

Թատրոնը սեր ա

«Երբ ինքդ ես տոմս բաժանում ու ծանոթանում հանդեսատեսիդ հետ,ընկերանում,հասկանում ես,որ արվեստը կոչված է միավորել մարդկանց։Հասկանում ես,որ եթե չլինեին նրանք,դու ինքդ քեզ չէիր հավատա։
Երբ առաջին անգամ նայողը երկրորդ անգամ է գալիս,կամ մյուսը,որ չի կարող գալ,իր մոտ ընկերոջ համար է տոմս գնում նվեր,հասկանում ես,որ էն սերդ,որ տալու ես այդ օրը ներկա գտնվողներին ու հետ ստանաս,անգին է։
Երբ ընկերդ 1500 դրամանոց տոմսը 2000ով է առնում՝ցանկանալով իր ներդրումն ունենալ փոքրիկ աղվեսների զարգացման գործում,հասկանում ես,որ դահլիճում հարազատ մարդիկ են լինելու ու ամեն մի ծափը մտնելու է սիրտդ,ամեն հատիկ թերթիկը նվիրած ծաղկի հավերժ բուրալու է ուղեղիդ ծալքերում։
Մեկը փոքրիկին է պահ տալիս ուրիշին,որ գա,մյուսը ցավեցող ոտքով է գալիս՝հուսալով,որ մի ժամ կմոռանա ոտքի ցավի մասին,մյուսը……
Թատրոնն ինձ օգնեց կրկին սիրել մարդկանց,մոռանալ սեփական խնդիրների մասին,մտածել համամարդկայինի մասին։
Թատրոնն ինձ հիշեցրեց,որ մենք ծնված ենք՝ծառայելու մարդկությանը։Ծնված ենքշփվելու,օգտակար լինելու համար։Գեղեցիկը ստեղծելու համար։Մեր ստեղծածը պահպանելու համար։
Ու երբ ունեցա սեփական գաղափարներս՝օգտակար լինելու մարդկանց,հասկացա,որ ես մենակ չեմ։Ու որ ես պատասխանատու եմ իմ ու մյուսների գեղեցիկ կյանքի համար։
Թատրոնը սեր ա»։

Անի Դոլմազյանի ֆեյսբուքյան էջից՝

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս