X
Մենք սոց. ցանցերում

17-ի холостой կրակոցը | MediaLAB

Դուք ձերն արեցիք։ Պահանջում եք ընտրյալ իշխանության հրաժարականը, որի թիկունքին կա առնվազն 2 միլիոն մարդ և նրա փոխարեն իշխանություն փայփայում, մինչդեռ ձեր թիկունքին հազիվ 80 հազար հոգի լինի։

Ոչ մի կերպ չեմ պատկերացնում` ու՞մ անունից եք պահանջում հրաժարականը: Ձեր մեջ մեկը չկա՞ր, որ ասեր` տղերք, բայց ճի՞շտ եք:

Բացարձակապես ոչ մեկը չունեք ձեր թիկունքում: Ու, եթե նույնիսկ ճիշտ եք` Նիկոլը պիտի հեռանա, ձեր արածից հետո ո՞վ կհամաձայնվի Նիկոլի հեռացման հետ: Դուք` կուսակցությունների առաջնորդներդ, ի՞նչ խոտ եք ծխում, որ էդպիսի բաները ձեր գլխով չեն անցնում:

Ասում եմ` համարենք, որ ճիշտ եք, ձեզանից վա՞տ գլխի կընկնեինք: Հլը տեսեք, թե ինչքան տարածք կորցրեցինք: Բայց ձայն չենք հանում, չէ՞: Որովհետև աշխարհի վերջը չէ, ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել:

Դուք մեր ընտրյալի հետևից եք ընկել, որին մենք դեռ չենք մեղադրել: Համբերեք, «տուն կհասնենք», կմեղադրենք:

Մենք չե՞նք տեսնում, որ լիքը հարցեր կան: Առաջարկություններ ունեի՞ք, անեիք: Իշխանություն եք եղել ու ձեզանից մեծ մասին իշխանությունից դուրս է շպրտել էս ժողովուրդը:

Հա, վատ ժամանակներ են, հա, պարտությունը մեր քիմքով չէ, բայց դուք նույնպես մեր պարտությունն եք եղել, ձեզանից գլուխ ենք հանել, չէ՞:

Ընդ որում, ուշադիր եղեք, ձեր հանդեպ մարդ են եղել այս իշխանությունները, որովհետև սեր ու համերաշխություն են ասել ու տեր են եղել իրենց ասածին։

Ասում եք, թե «Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը»։

Ռուսաստանն ի՞նչ պիտի աներ, Վազգեն Մանուկյանի փոխարե՞ն պիտի կռվեր Արցախի համար։ Կամ՝ Գագիկ Ծառուկյանի փոխարե՞ն։ Կամ Արթուր Վանեցյանի՞, որի մասին լրահոսով կարդում եմ ողորմելի տեքստ՝ հաջողությամբ կատարեց իր առաքելությունն Արցախում ու վերադարձավ։

Այսինքն, վե՞րջ, էլ Արցախում անելու բան չկա՞։ Շուշիին էլ ոչինչ չի սպառնու՞մ։

Էդ այլ հարց է, որ դեռ պատասխան եք տալու, բայց որ քաղաքականապես ձեր տգիտությունը նույնիսկ առաջին դասարանցու քաղաքականությունից չհասկանալուն է զիջում, դա ենթադրել անգամ հնարավոր չէր։ Ուզում էիք ավելի՞ թուլացնել Փաշինյանին, լռեիք։

Հիմա դուք հաստատ հրաժարական չեք ստանա։ Ու դա արդեն վախեցնում է, որովհետև դուք քաոս եք ուզում, որի մեջ արդեն կարող եք Փաշինյանի հանդեպ հաշվեհարդարի ուղիներ գտնել։

Դուք դավաճաններ եք։ Որ կողմից ձեզ նայում ենք, դավաճաններ եք ու ձեզ փրկում է ձեր զառամությունը։

Դուք ծեր չեք, դուք նույնիսկ անպիտան չեք, դուք զառամյալ եք, որն ինքն իրեն էլ պետք չի կարող գալ։ Ուղղակի տարբերակ չունի։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս