X
Մենք սոց. ցանցերում

17 կուսակցությունները միացել են Ալիևի կողմից հնչեցրած՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Դեռ առավոտյան BBC-ին տված հարցազրույցից հայտնի դարձավ, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության հաստատման որևէ հնարավորություն չի տեսնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քանի որ վարչապետը չի լսում ադրբեջանական կողմի խորհուրդները և դուրս չի բերում զինված ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքից։

Արդեն երեկոյան 17 ընդդիմադիր կուսակցությունները միացան Ալիևի կողմից հնչեցված հրաժարականի պահանջին, որոնք ծանր պատերազմական իրավիճակում անգամ չեն մոռանում իրենց մեծագույն նպատակի մասին և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երբ, բառիս բուն իմաստով, համայն հայությունը շունչը պահել է։

Հատկանշական է, որ սպասված առիթը տվեց խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ գուժելով՝ «Շուշին ընկել է», թեև   բերդաքաղաքում դեռ մարտերը շարունակվում են…

Այո, նախանձելի համաչափություն է գործում երկու բևեռների միջև՝ մեկ օրում վարչապետի հրաժարականն են պահանջում թշնամական երկրի նախագահն ու օրհասի ժամին տաքուկ գրասենյակներում հավաքներ կազմակերպող քաղաքական ուժերը։

Ալիևի ցանկությունը հստակ է՝ արդեն հայտարարել է Շուշին գրավելու մասին և ամեն կերպ ձգտում է իրականություն դարձնել այն։ Եվ պատահական չէ, որ երկու օր շարունակ ստահոդ տեղեկություններ են տարածվում առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Տեղեկատվական գրոհը միտված էր ներհայաստանյան ցնցումներ հրահրելուն, որին մեծ սիրով և հոժարակամ մասնակից դարձան մեր ընդդիմադիր կուսակցությունները։

Չեմ ուզում հավատալ, որ վերջիններս մոլորության մեջ են և լավ չեն գիտակցում ալիևյան գործելաոճը, նույնիսկ չմտածված մաս են դարձել թշնամական քարոզչամեքենայի՝ տարիներով պլանավորված աշխատանքին, ինչը կարող է կործանարար լինել հայկական երկու պետությունների համար։ Իսկ եթե պահպանում են մտքի պայծառությունը և լավ էլ պատկերացնում են պահի ռիսկայնությունը, ապա առնվազն անհասկանալի է դառնում թշնամու ջրաղացին ջուր լցնող ուժերի և Իլհամ Ալիևի համերաշխությունը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս