X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնում հոկտեմբերի 24-ից մեկնարկել էր Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» անհատական ցուցահանդեսը: Համավարակի երկրորդ ալիքով պայմանավորված՝ Ֆրանսիայում մինչև դեկտեմբերի 1-ը փակվել են թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը։ Կարտիե հիմնադրամը ևս ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։

Kinoashkharh-ը հայտնում է, որ «Բնություն»-ը Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ «Դիստանցիոն մոնտաժի» արքան կրկին ստեղծագործական անդրադարձ է կատարել բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի Fondation Cartier հիմնադրամի և Գերմանիայի ZKM ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»։ Այն առաջիկայում ցուցադրվելու է նաև Գերմանիայում, Մոսկվայում և Միլանում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս