X
Մենք սոց. ցանցերում

Uncategorized @hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կոչումներ կշնորհվեն մի շարք պաշտոնյաների

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաների կոչումներ կշնորհվեն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Մասնավորապես, կոչումներ կստանան հետևյալ պաշտոնյաները.
– ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
– ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
– ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
– ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
– ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
– Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
– ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
– Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս