Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

14:46
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

«No comment»

Ամբողջ ազգով շունչներս պահած սպասում էինք լավ լուրերի բարեկամ Ռուսաստան մեկնած ԲՀԿ պատվիրակությունից, բայց մամուլում տեղ գտած հրապարակումներից տեղեկանում ենք, որ բանագնաց-պատգամավորները որոշել են Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների և ամենակարևոր ու բոլորիս հետաքրքրող արդյունքների մասին լռել և չխոսել։

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԲՀԿ պատգամավորները վերջապես վերադարձել են Հայաստան։ Հստակ նշվում է, որ պատվիրակության կազմում եղել են Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Արման Աբովյանը և Նաիրա Զոհրաբյանը։

Արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ, բայց հայտնի է, որ հանդիպումները բազմաթիվ են եղել, անգամ հանդիպում է եղել Պետդումայի «շոումեն» Վլադիմիր Ժիրինովսկու, այլ պատգամավորների և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Իսկ «Առավոտ» օրաթերթի տվյալներով՝ ռուսական իշխանության բարձրագույն օղակներից, փակ ծրարով նամակ է փոխանցվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սակայն, ցավոք, նամակի բովանդակությունն էլ խիստ գաղտնի է։ Ջանքեր են գործադրվել Նաիրա Զոհրաբյանից պարզելու, թե ումից է նամակը, բայց պատգամավորուհին հաստատակամ է գտնվել։

«No comment»,- ասել է նա։

Ինչպես ասում են՝ «եկա, տեսա, հաղթեցի», և, ընդհանրապես, կարևորը մասնակցությունն է ընդհանուր գործընթացին, իսկ ձեռք բերված արդյունքների մասով՝ «no comment»։

Քրիստինե Հովսեփյան

 

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: — Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ ...

Facebook

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ է: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև....

Տարածաշրջան

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական...

Հայաստան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և...

Գովազդ