Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

21:53
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Կինո

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությամբ տրվեց «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ այս տարի փառատոնն այս նախագծով միացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով այդ արշավին։  Ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց՝ փառատոնը պետք է մեկնարկեր այս տարվա հուլիսին, սակայն համավարակը փոխեց մեր կյանքի ժամանակը։ Կազմակերպիչները  որոշեցին փառատոնն անցկացնել նոյեմբերին՝ մտածելով, որ աշնանն առավել բարենպաստ իրավիճակ կլինի, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

«Մենք որոշեցինք իրականություն դարձնել «Նվիրում Արցախին» նախագիծը։ Ֆիլմը, որն այսօր ներկայացրինք, պետք է ցուցադրվեր Արցախում։ Ավելին՝«Ոսկե ծիրան»-ն այս տարի պետք է արցախյան բացում ունենար։ Մենք այս օրերին մեր ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին։ Ցանկացած փոխանցած դրամ ծառայելու է իր նպատակին, և մենք հաղթելու ենք ու բազում այլ ֆիլմերի պրեմիերաներ ունենալու ենք Արցախում»,-նշեց Արայիկ Մանուկյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շնորհակալություն հայտնեց փառատոնի ղեկավարներին, որ ուժ և կամք կարողացան գտնել՝ փառատոնը չընդհատելու համար։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ սահմանին կանգնածների վրա ազդում են հանրային տրամադրությունները, ուստի չենք կարող ամեն ինչ ընդհատել։ Արա Խզմալյանը վստահությամբ նշեց՝ 18-րդ «Ոսկե ծիրանը» նշանավորվելու է Հայաստանի ու Արցախի հաղթանակով։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ նախքան պատերազմի մեկնարկը փառատոնը նախատեսում էր ցուցադրել մի շարք ֆիլմեր Արցախի պատերազմի մասին։ «Այդ ֆիլմերից շատերը 2020-ին ներկայացված էին աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում և Արցախի մասին էին պատմում մշակութային հարթակներից։ Եվ անկախ Հայաստանի պատմության միջազգային փառատոնային ամենամեծ հաղթանակներից մեկը տեղի ունեցավ հենց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով՝ Կաննի փառատոնում»,-առանձնահատուկ ընդգծեց նա՝ և ներկաներին պատմեց «Նվիրում Արցախին» նախագծի ֆիլմերի մասին։

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին և նոյեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին։

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին և նոյեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին։ Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ին։

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին և նոյեմբերի 4-ին՝ ժամը 20։00-ին։

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին և նոյեմբերի 5-ին՝ ժամը 18։00-ին։ Հավելենք նաև, որ բացի ֆիլմերի ցուցադրություններից, այս օրերին գործում է նաև պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքը՝ «Մենք ենք» խորագրի ներքո, որի հասույթը ևս փոխանցվելու է հիմնադրամին։ Այն միավորել է երկու տասնյակից ավելի արվեստագետների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնք ներկայացրել են երեք տասնյակից ավելի ազդագրեր՝ պատերազմի և խաղաղության թեմայով։

«Նվիրում Արցախին» նախագծի  ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրություն 2 ժամ առաջ, Idram-ի տերմինալների միջոցով։ Հավելենք նաև, որ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։

Գովազդ
Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ...

Արցախ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ...

Արցախ

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին, փոխանցում...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ...

Գովազդ