X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախի ուսանողները գուցե իրավունք ստանան սովորել Եվրոպայում

«Այս կարեւոր խնդրի մասին խոսել եմ Եվրոպայի խորհրդում, որտեղ կարծես թե ունեմ որոշակի համախոհներ: Իրենք ինձ միանալու են, որպեսզի Եվրոպայի խորհրդում առաջիկայում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին, ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան՝ վավերացված ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից, արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ՝ այդ տարածքում ապրողների կրթական իրավունքը ոտնահարելու համար:

Ավելին՝ aravot.am

Լուսանկարը՝ Առավոտի

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս