Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

04:01
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Արցախ

Մերօրյա հերոսները. մի շարք զինծառայողներ կարժանանան մեդալների

Մերօրյա հերոսները

Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի:

Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, <<Արիության համար>> մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը:

Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:

Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն <<Մարտական ծառայություն>> մեդալներով:

Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:
Փառք նորօրյա մեր հերոսներին:

ՊԲ

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

Ինչ խոսք, օրը հարուստ է քաղաքական պատերազմներով, որոնք ընթանում են բացառապես ֆեյսբուքյան հարթակում: Նախ վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառմամբ որոշեց...

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել. «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի...

Քաղաքականություն

Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ...

Արցախ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել: ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ: Շարասյանն...

Գովազդ