X
Մենք սոց. ցանցերում

Հունիսի 19-ից Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում մեկնարկել է Արվեստի միջազգային փառատոն

Հունիսի 19-ից Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում մեկնարկել է Արվեստի միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նա նշեց, որ մինչեւ հուլիսի 1-ը տեւող փառատոնն անցկացվում է Հայաստանի նկարիչների միության հովանու ներքո, կազմակերպիչներն են Գդանսկի հայկական միությունը եւ Տեղերի բրուտագործական կենտրոնը: Գագիկ Պարսամյանը հիշեցրեց, որ արդեն երրորդ անգամ է նման փառատոն կազմակերպվում, տարբերությունն այն է, որ այս տարի Տեղերում են անցկացնում: 6 երկրից 16 նկարիչ է մասնակցում փառատոնին, որն անցկացվում է Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակներում: Ի թիվս այլոց, 10 լեհ նկարիչներ ժամանել են Հայաստան, եւ նրանց թվում է նաեւ Մարեկ Վրոբելը, որն առաջին անգամ է Հայաստանում:

Ավելին՝ aravot.am

Լուսանկարը՝ Առավոտի

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս