X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Bombardier-ը դադարեցնում է թուրքական ԱԹՍ-ներում օգտագործվող ավիաշարժիչների մատակարարումը

Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը այն երկրներ, որոնք «անհասկանալի» նպատակներով են դրանք օգտագործում։ Դա տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում: Այս մասին գրում է cbc-ը:

Քվեբեքում գործող ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթ է տեղեկացվել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում:

«Մենք վերջերս ենք տեղեկացվել, որ Rotax շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,- հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիեն։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս