X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Քաղաքացիական 37 զոհ, 118 վիրավոր, անհայտ կորած անձինք․ ԱՀ ՄԻՊ-ը տվյալներ ներկայացրեց

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, նրանից մեկը գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում, ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։

«Մեր նախնական վերլուծությամբ՝ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ տուն, բնակարան, խանութ և այլն, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ։ 1100-ից ավելի շարժական գույք՝ մեքենա է վնասվել։ Այս թվերը, նախկինում էլ նշել եմ, որ մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից»,-ասաց պաշտպանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս