X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ինչու՞ է աղմկում Վարդուհի Սիմոնյանը

2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լրատվական դաշտում հայտնվեց Tiv1.am կայքը, որը կոչված էր անաչառ լրատվության և քաղաքական, սոցիալ-տնտեսական իրողությունները յուրովի մեկնաբանելուն: Քաղաքական տերերի իսպառ բացակայությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ, քանզի աննախադեպ էր առհասարակ առանց քաղաքական շահերի մեդիայի առկայությունը: «Թիվ1 մեդիա» ՍՊԸ-ն, որի հիմնադիր և միակ բաժնետերն էր Էդգար Բաբայանը, որպես կայքի գլխավոր խմբագրի, աշխատանքի է հրավիրում հայկական լրատվական դաշտի լավագույն մասնագետներից մեկին՝ Վարդուհի Սիմոնյանին՝ հետագայում նրան նվիրաբերելով կայքի պոտենցիալ դիվիդենտների 30% բաժնեմաս: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատանքային անհամատեղելիության և կազմակերպության ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Վ. Սիմոնյանին հեռացնում են կայքի գլխավոր խմբագրի պաշտոնից: Նրա նկատմամբ ներկայացվում է դատական 2 հայց, կազմակերպության հայտարարության հիման վրա հարուցվում է քրեական գործ:
«Թիվ 1 մեդիա» ՍՊԸ-ում երբևէ աշխատած բոլոր աշխատակիցների աշխատավարձերը այս պահի դրությամբ վճարված են: Կազմակերպությունը չունի պետության հանդեպ որևէ չմարված պարտավորություն: Ողջ տեխնիկական, գույքային, հեղինակային իրավունքները և ֆինանսական միջոցները ըստ պայմանագրի՝ որպես ժամանակավոր օգտագործման գույք և միջոցներ, «Թիվ1 մեդիա» ՍՊԸ-ն ստացել էր քաղաքացի Է. Բաբայանից: Այժմ այդ պայմանագրերը կասեցվել են, և բոլոր իրավունքներն ու միջոցները նոր պայմանագրերով հանձնվել են նոր կազմակերպության, որն էլ շահագործում է Tiv1.am կայքը: «Թիվ 1 մեդիա» ՍՊԸ-ն և տիկին Սիմոնյանը վեճը շարունակում են դատական ատյաններում: Եվս մեկ անգամ տիկին Սիմոնյանին հորդորում ենք զերծ մնալ մանիպուլյացիաների շնորհիվ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելուց և սպասել դատարանի օրինական որոշմանը:
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՍԿԶԲՈՒՆՔ ԶՈՌԲԱՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԵՐԸ ՎԻԺԵՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՆՑ ԵԼԱԿԵՏՈՒՄ, ՔԱՆԶԻ ԿԱ ՕՐԵՆՔ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հարգանքներով՝ «Թիվ1 մեդիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Է. Բաբայան:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս