Հայաստան
23.10.2020

Մանրամասներ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից

Մանրամասներ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:

Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Լրահոս
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
19:25
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին
18:51
Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին
Հայաստանում բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստում
16:56
Հայաստանում բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստում
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան
16:25
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան
ՌԴ-ն Ուկրաինային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ
15:29
ՌԴ-ն Ուկրաինային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Դավիթ Համբարձումյանին
14:15
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Դավիթ Համբարձումյանին
Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ
12:37
Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ
Ղազախստանը լքու՞մ է ՀԱՊԿ-ը
12:33
Ղազախստանը լքու՞մ է ՀԱՊԿ-ը
ՀՀ-ում որոշ շրջանակներ, կարծես, «վիզ են դրել», որ  Ալլահշյուքյուր Փաշազադեից Ադրբեջանում հերոսի կերպար կերտեն
12:10
ՀՀ-ում որոշ շրջանակներ, կարծես, «վիզ են դրել», որ Ալլահշյուքյուր Փաշազադեից Ադրբեջանում հերոսի կերպար կերտեն
Թրամփի և Մասկի վեճը ԱՄՆ-ի ներքին գործն է․ Պեսկով
12:04
Թրամփի և Մասկի վեճը ԱՄՆ-ի ներքին գործն է․ Պեսկով
Սրանց ուզածը Հայաստանի եւ Ադրբեջանի, միջեւ «սանիտարական կորդո՞նն է». Աթանեսյան
09:45
Սրանց ուզածը Հայաստանի եւ Ադրբեջանի, միջեւ «սանիտարական կորդո՞նն է». Աթանեսյան
Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել
21:21
Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել
Ռուսաստանը համաձայն չէ Թրամփի տեսակետին․ Պեսկով
17:02
Ռուսաստանը համաձայն չէ Թրամփի տեսակետին․ Պեսկով
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. վարչապետ
16:47
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. վարչապետ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարարին
16:31
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարարին