X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին:

Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ-ից Հայաստան բերելով ավելի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։

Հայաստան են ժամանել նաև ամերիկահայ բժիշկներ՝ այս դժվարին օրերին զորավիգ լինելու իրենց գործընկերներին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս