X
Մենք սոց. ցանցերում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական հավանական հարձակումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ է ստացել

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության տագնապ է հայտարարել՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացիների և այլ արտասահմանցիների նկատմամբ հավանական ահաբեկչական հարձակման վերաբերյալ վստահելի տեղեկություններ են ստացվել:

«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, այդ թվում `ԱՄՆ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր այլ վայրերի դեմ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ գրասենյակային մեծ շենքերը կամ առևտրի կենտրոնները»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Դրանում նաև նշվում է, որ Թուրքիայի տարածքում ԱՄՆ դեսպանատանն ու հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվեն քաղաքացիության և այցագրերի տրամադրման գործընթացները` այդ թվում մայրաքաղաք Անկարայում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս