X
Մենք սոց. ցանցերում

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դուրս բերել վարձկան գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուրբաթ ընդգծել են գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում են արտաքին գերատեսչությունից՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելի լինելը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս