X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանցիները սկսել են ուշադիր կարդալ «ազատագրված» բնակավայրերի անունները

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ թշնամական ուժերից, այդուամենայնիվ, սոցցանցերի աշխատանքում սահմանափակումները դեռ պահպանվում են։

«Դրանք ժամանակավոր սահմանափակումներ են և կիրառվել են բախումների սկսվելուց հետո։ Մենք մեր ժողովրդին հայտարարել ենք, որ դա ազգային անվտանգության հարց է, որովհետև նման իրավիճակում մենք պետք է պաշտպանենք մեր տեղեկատվական համակարգը։ Երբ բախումների ակտիվ փուլն ավարտվի, սահմանափակումները կվերացվեն։ Բայց կարող եմ ասել, որ համացանցի շրջանակը լայն է, ադրբեջանցիների ավելի քան 80 տոկոսը օգտվում է համացանցից»,- տեղեկատվական սահմանափակումների պատճառներն է ներկայացրել Ալիևը։

Ու թեև Ադրբեջանի նախագահը մատնանշում է ազգային անվտանգությունը, իսկ քարոզչամեքենան չի դադարեցնում իր շուրջօրյա քարոզչությունը, սակայն վերջին օրերին ներքին լսարանը սկսել է ավելի ուշադիր կարդալ «ազատագրված» գյուղերի անունները։ Դրանցից շատերը որոշ համարձակ ադրբեջանցիներ որակել են որպես կատարյալ սուտ, իսկ ոմանք էլ նկատել են, որ «ազատագրված» տեղանունները կրկնվում են։

Նկատենք, որ պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական կողմից առաջնագծում աշխատում էին միայն իշխանամետ լրատվամիջոցները, բայց երկու օր առաջ հայտարարություն տարածվեց, որ ռազմաճակատում աշխատելու պաշտոնական բոլոր թույլտվությունները չեղարկվել են՝ Բաքվում տեղեկատվական շտաբ ստեղծելու պատճառով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս