X
Մենք սոց. ցանցերում

Պուտինը տողատակում ցույց տվեց իր հավատարմությունը Հայաստանի բաժանման «եղբայրության» պայմանագրին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի հայրենասերի’ն.
մտածո’ղ քաղաքացուն.
Հայաստանի շահերի դեմ գործող հակահայ 《հայկական》սեգմենտի’ն:

Երեկ ռուսական տխրահռչակ, սակայն արդյունավետ 《բալանսի 》շրջանակներում Պուտինը հանրահայտ սրտաճմլիկ բաներ հիշեցրեց ամբողջապես իրազեկ աշխարհի քաղաքացուն, բայց չասեց գլխավորը.որ

■Սունգայիթում,Բաքվում և Արցախում կազմակերպված ոճրագործությունները տեղի են ունեցել խորհրդային զորքերի ու ամենուր գործող գաղտնի ծառյությունների ավանդույթ դարձած ուշացման պայմաններում և ուղեկցությամբ,

■Ադրբեջանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել ԱՌԱՆՑ` իր ինքնիշխանությունն հաստատած նախկին Լ Ղ Ի Մ- ի ու ԽՍՀՄ պետական սահմանի հանցագործ ավերումով,

■հայ ժողովուրդն ունի զգալի ավանդ Ռուսաստանի մշակույթի,պետականաշինության ,մասնավորապես, բանակաշինություն-ռազմարդյունաբերություն համալիրում /ինչը չունի թաթարական հորդան/:

Բայց հիշեցրե’ց. ֆաշիստական-պանթյուքիստական, բնիկ ժողովուրդների բանտ, ԷԹՆՈԿՐԱՏ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ տողատակում ցույց տալով իր հավատարմությունը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի Հայաստանի բաժանման “եղբայրության” պայմանագրին:

Ուրեմն, Հայաստանի ճակատագրի հարցը բացառապես ՀԱՄԱՀԱՎԱՔ հայության ու նրա բարեկամների ՍՐԲԱԶԱՆ գործն է:

ՀԱՂԹՈՒ’Մ ենք:
Լ. Շ.

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս