X
Մենք սոց. ցանցերում

Պետք է նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական գործողություններ

«Ահաբեկիչների ներկայությունը կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար։ Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմբավորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ահաբեկիչները կարող են շարժվել հարավ և հյուսիս։

Հատկանշական է, որ հակամարտության գոտում ահաբեկիչների տեղակայման մասով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցներում իրենց մտահոգություններն են արտահայտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, սակայն հակաահաբեկչական քայլեր ձեռնարկելու մասին հայտարարություններ այդպես էլ չեն արվել։

Նկատենք, որ Արցախա-ադրբեջանական շփման գոտում լայնամասշտաբ գործողությունների վերսկսումից ի վեր Չեչնիայում հակաահաբեկչական երկու օպերացիա է իրականացվել և ոչնչացվել է 7 ահաբեկիչ, ուստի պատահական չէ, որ ռուսաստանյան քաղաքական փորձագետները շարունակում են պնդել, որ ահաբեկչական զինյալ խմբավորումները մեծ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։
Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը օրեր առաջ նույնպես խոսեց այն մասին, որ Ռուսաստանի կողմից հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար բոլոր իրավական հիմքերը կան, քանի որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ։

Պնդումները հիմնավորվում են վերջին 25 օրերի ընթացքում, սակայն պաշտոնական Կրեմլը դեռ ժխտում է հակաահաբեկչական գործողություններ իրականցնելու հավանականությունը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս