X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Վերմիշյան. 2020-ին աղետի գոտում բնակարանների հարցը մեկընդմիշտ կլուծվի

ՀՀ վարչապետի հանձնարարականով 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Նա նշել է, որ 1988-ի երկրաշարժից տուժած 5396 ընտանիք բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ «2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»,-ասել է Վերմիշյանը՝ ներկայացնելով տվյալները։
Ինչ վերաբերում է տնակներում բնակվողներին՝ նա նշել է, որ մոտ 13 կատեգորիայի են բաժանում տնակներում բնակվողներին, օրինակ՝ գյուղում ունեն սեփականություն, բայց եկել են Գյումրիում կամ Վանաձորում բնակվում են տնակներում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս