X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվությունները աշխարհասփյուռ թեմերից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվությունները աշխարհասփյուռ թեմերից, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հայտնում են Մայր Աթոռից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս 8 միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ 250 հազար ԱՄՆ դոլար։

Ռումինիայի հայոց թեմից ստացվել է 13300 ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ 5000 եվրո, Միլանի համայնքից՝ 2300 եվրո գումար։

Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է 10 հազար ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս