X
Մենք սոց. ցանցերում

Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ | ParsToday

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ: Այս մասին հայտնում է ParsToday իրանական լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի՝ Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում, չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:

Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71:

Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր և հակամարտությունում ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս