X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար

Իրապատում շոուների հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար: Քարդաշյանն այս քայլն անվանել է իր ծննդյան օրվա լավագույն նվերը։

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում «Հայոց ցեղասպանություն» առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։

Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք», – գրել է Քիմ Քարդաշյանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս