X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Թուրք-ադրբեջանական ոճրագործությունից, ցավոք, անմասն չմնաց նաեւ սահմանապահ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին դեռեւս 2013 թվականին՝ Մեխակավանի զորամասի այն ժամանակվա գնդերեց Սարգիս սարկավագ (այժմ՝ Տեր Գեւորգ քահանա) Աբյանի նախաձեռնությամբ: Եկեղեցու քարերը բերվել են Արաքսից հենց զինվորների ձեռքերով:

Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետեւ 2017 թ. Հոկտեմբերի 1-ին օծվել է եկեղեցին ու իր դռները բացել՝ ինչպես Մեխակավանի զորամասի զինվորների, այնպես էլ Արցախի հարավային շրջանի՝ Արաքսի հովիտի բնակիչների համար:

Վստահ ենք, որ հայ զինվորի անհաղթ բազկի հարվածները կվերականգնեն պատմական արդարությունը եւ ազատագրված մեր հայրենիքում կրկին ոսկեղենիկ հայերենով շարական ու աղոթք կհնչի Արաքսի հովտի մարգարիտ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս