X
Մենք սոց. ցանցերում

Ասելիք ունեք, ասեք թշնամուն՝ զենքը ձեռքին, մարտի դաշտում

Ընդդիմադիր կեցվածքով կուսակցությունները երեկ կրկին հավաքվել էին՝ խիստ մտահոգիչ վիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար։ Քննարկումը փակ էր, սակայն նպատակը հստակ է՝ անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դաշտում, դիվանագիտական ու ռազմական ճակատում «բեկում մտցնել»։ Ասել կուզի՝ քաղաքական ուժերն արդեն իրենց պահանջագիրը ներկայացրել են կառավարությանը և ետ չեն կանգնելու նախանշված ուղուց։

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հարցերին հակիրճ պատասխանեց՝ վիճակը ծանր է, թեպետ ասելիքն արդեն գրել էր համացանցում, իսկ չեղած նամակի մասին լուրերը չհերքեց՝ պետք է դիմել վարչապետին։

Նոր «Հայրենիք» ստեղծած Արթուր Վանեցյանը նույնպես պահեց ինտրիգը՝ չբարձրաձայնեց փակ հանդիպման ընթացքում ասվածն ու քննարկվածը, սակայն նախազգուշացրեց՝ էս ամենը ավարտվի, շատ բան կա խոսելու։

Այո՛, վերջինս իր մի քանի ամսվա քաղաքական գործունեության ընթացքում այս միտքը շատ հաճախ է կրկնում, ուղղակի ինքնահռչակ պոլիտիկը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր,  չի զգում պահի հրամայականը։  Այսօր ժողովուրդը չի սպասում Վանեցյանի աշխարհացունց հայտարարություններին մի պարզ պատճառով՝ վտանգված է հայրենիքը, իսկ ներքաղաքական «գզվռտոցների» մասին անտեղի ակնարկները կորցրել են իրենց սրությունը։ Այսօր հասարակության ակնկալիքն այլ է՝ երկիրը գոյության պայքար է մղում և լավագույն տղերքն առաջնագծում են՝ մարտնչում են հանուն խաղաղության։ Իսկ խաղաղությունը բացառում է էժանագին «գզվռտոցը»։

Այժմ օրակարգում մեկ գերխնդիր է՝ հաղթանակ պատերազմում, ասելի՞ք ունեք, ասեք թշնամուն՝ մարտի դաշտում, քանզի «Հայրենիքը» սկսվում է սահմանից։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս