X
Մենք սոց. ցանցերում

Տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ

Այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարը գտնվում է Մոսկվայում, նաև տեղեկություն կա, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես ուղևորվել է Մոսկվա։ Էդմոն Մարուքյանի ակնկալիքն այս հանդիպումից այն է, որ հոկտեմբերի 10-ի Ռուսաստանի միջնորդությամբ և հովանավորությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, այնուհետև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հումանիտար զինադադարի վերաբերյալ հայտարարությունը կայանա։

«Ուրիշ ակնկալիք էտ հանդիպումից ես չունեմ։ Այսինքն՝ բան են պայմանավորվել, պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնության հրավերով, հետևաբար Ռուսաստանը էստեղ ունի պոզիտիվ պարտականություն պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը։ Պարտադրելու մեջ ես տեսնում եմ նաև ուժ կիրառել, որվհետև բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու։ Խոսքը գնում է հակատեռորիստական գործողությունների մասին, քանի որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ։ Վերջին 20 օրվա ընթացքում բոլոր իրավական հիմքերը ձևավորված են, որ Ռուսաստանի կողմից նման գործողություն իրականացվի»,- լրագրողներին հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինիս կարծիքով՝ քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարել, դժվար լինի Փաշինյան-Ալիև հանդիպում։
Մարուքյանը նշեց, որ դիվանագիտական ճակատում արվում է հնարավոր ամեն ինչ, միջազգային հանրությանը 24 ժամյա ռեժիմում ներկայացվում են ապացույցներ Ստեփանակերտի և մյուս քաղաքների հրթիռակոծությունից, սակայն Գանձակի հայտարարությունը ցույց է տալիս, որ դեռ անելիքներ կան։

Մարուքյանը շեշտեց, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրավունք չունեն այցելել Արցախ, սա շատ կարևոր նրբություն է, որը դժվարություններ է առաջացնում դիվանագիտական աշխատանքում, իսկ Ադրբեջանում այդ խնդիրը չկա, դեսպաններին ավտոբուսով տարել են Գանձակ, և նրանք տեսել են ավերված քաղաքն իրենց աչքերով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս