X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը. Բաբկեն Թունյան

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել գումարներ փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին, քանի որ այդտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ,

Շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։

Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։

Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը «Զինծառայողների ապահովագրության» (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։

Ահա հղումը՝ https://www.1000plus.am/hy/

Այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք։

Շնորհակալ կլինեմ, եթե տարածեք այս գրառումը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս