X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն արգելել է իր հովանու ներքո ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային և հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումը կապված է Արցախում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն կհետևի իրադարձությունների զարգացմանը։ Այս որոշումը չի վերաբերում հաջորդ ամռանը Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի չորս հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում նոյեմբերի 18-ին Երևանում պետք է անցկացներ Հյուսիսային Մակեդոնիայի հետ պատասխան հանդիպումը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս