X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

 «Խնդրում եմ վստահել բանակին, քանի որ վստահ՝ հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը կայուն է և վերահսկելի՝ պատերազմական օրվա ընթացքը ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը կրկին հարձակման է անցել հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ավելի համառ մարտեր ընթացել են հարավային ուղղությամբ։ Մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և ետ շպրտել ելման բնագծեր։

Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մի քանի անգամ, մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ 2020 թվականի արտադրության թուրքական «Բայրաքթար» թռչող սարքեր։ Այս պահի դրությամբ անգամ իրավիճակը լարված է, սակայն մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտեսիվ, որքան ցերեկային ժամերին։

Հովհաննիսյանը շեշտեց, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հաճախ թափանցում են մեծ ռազմաճակատային բնակավայրեր, որտեղ բնակիչներ չկան կամ ընդհանրապես մարդիկ չեն բնակվում, նկարահանվում են և տարածում սոցիալական ցանցերում։ Այս գործելաոճը որդեգրել է հակառակորդը սեփական հասարակությանը կերակրելու համար, սակայն, ցավոք, այս հոլովակները ազդեցություն են թողնում նաև մեր հասարակության վրա։ Հովհաննիսյանը նշեց, որ պետք չէ տրվել սադրանքներին և այդ տրամադրությունները բերել մեր դաշտ։

Վերջինս նկատեց՝ այս պատերազմը շատ դաժան, 5-րդ սերնդի պատերազմ է, բազմոցային ստորաբաժանումները ավելի ճիշտ կանեն խորհուրդներ տալու փոխարեն, զենք վերցնեն և մեկնեն առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքը։ Նահանջը մարտավարության ձև է և բնագծեր չեն պահվում այն դեպքում, եթե դրա համար մեծաթիվ զոհեր են պահանջում։

«Խնդրում եմ վստահել բանակին, քանի որ վստահ՝ հաղթելու ենք»,- ավարտեց Արծրուն Հովհաննիսյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս