Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

03:40
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հայաստան

ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի մասին տարածված լուրերի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

Ինչ խոսք, օրը հարուստ է քաղաքական պատերազմներով, որոնք ընթանում են բացառապես ֆեյսբուքյան հարթակում: Նախ վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառմամբ որոշեց...

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել. «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի...

Քաղաքականություն

Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ...

Արցախ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել: ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ: Շարասյանն...

Գովազդ