X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Երևանում 15 մլն դոլարի ներդրմամբ հիվանդանոց կկառուցվի․ ավագանին հավանություն տվեց

Երևանի ավագանու այսօրվա օրակարգում 7 հարց էր: Նիստը սկսելուց առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Երեւան քաղաքի ավագանու կողմից հավանության արժանացած օրակարգի 4-րդ հարցով առաջարկվում էր մայրաքաղաքի Հր. Ներսիսյան փողոց համար 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին պատկանող 0.87449 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Վերոնշյալ հասցեում նախատեսվում է հիվանդանոց կառուցել, որի նպատակով ընկերությունը կատարելու է շուրջ 15.000.000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս