X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա ՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ, հանդիպել, զրուցել», – ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է ինքը գալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ իր գործընկերոջ հետ հանդիպելու Մոսկվա:

Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման հիման վրա», — ընդգծել է նա:

«Եվ եթե մյուս կողմից այդպիսի պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների համար», — շարունակել է Փաշինյանը: — «Կարծում եմ ՝ սա է Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումը, կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս