X
Մենք սոց. ցանցերում

Horeca style

«Դասեր» բարիստայից. Espresso, Americano, Latte, Cappuccino

Աշխարհի «ամենադասական» համարվող սուրճի տեսակները մոտավորապես տասն են, բայց հաճախ անգամ սուրճի սիրահարներն են շփոթում Cappuccino-ն ու Café Latte-ն, չեն տարբերում Macchiato-ն Mochachino-ից ու չգիտեն, որ բոլորի հիմքը Espresso-ն է:
Բարիստաների հայկական ասոցիացիայի նախագահ Սուրեն Դավթյանը ներկայացրել է սուրճի տեսակների տարբերությունը եւ մանրամասնել բաղադրությունները:

Ի՞նչ է սուրճը

Սկսենք ամենասկզբից՝ սուրճը բույս է, որն աճում է ծառի վրա. երկու հիմնական տեսակներ են աճեցվում աշխարհում՝ Արաբիկա եւ Ռոբուստա: Ռոբուստան ցածրադիր գոտիներում է աճում եւ ավելի բերքատու է, քան՝ Արաբիկան, որը համարվում է ավելի թանկարժեք սուրճ:
Տարբերությունը համի եւ տեսքի մեջ է. ի տարբերություն Արաբիկայի՝ Ռոբուստայի հատիկները կլոր են, մեջտեղի գիծն՝ ուղիղ: Եթե թթվայնություն եք զգում խմելիս, ուրեմն Արաբիկա է, դառնությունը Ռոբուստային է բնորոշ, սակայն միանշանակ չէ. կան շատ Արաբիկայի տեսակներ, որոնք թթվություն չունեն:

Ավելին՝ gastrovino.mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս