X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը խորը ցավով տեղեկացնում է, որ երեկ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին» ,-ասված է գրառման մեջ:
Վանիկ Վարազդատի Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստէ 2011 թվականից:

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս