X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ձեռքը կտրված տղան Սևանի զինկոմիսարյատից հասել է մինչև ռազմաճակատ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր մի պատմություն է պատմել սևանցի Գևորգի մասին։

«Սևանից Գևորգը ձեռքը գրպանը դրած Սևանի զինկոմիսարյատից հասել է մինչև ռազմաճակատ: Ինչու ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մի ձեռքը չկա՝ մատները կտրված են դաստակից: Գևորգը թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է՝ առաջին գծում»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ նաև այս պատմություններն են ապացուցում, որ մեզ հաղթել հնարավոր չէ:

«Մեր հաղթանակը, որը գալու է նման մարդականցով, նման զինվորներով, նման պահեստազորայիններով, նման կամավորականներով, մարդիկ, որոնք թաքցնում են իրենց տարիքը, թաքցնում են իրենց ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն: Ես քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների, որ զարմանալի է ՝ աղջիկների, որոնք ինձ խնդրում են, որ զինվորագրենք իրենց: Ժամանակին ոմանք չեն ծառայել տարբեր պատճառներով՝ առողջական, ընտանեկան, օրենքով, գիտական թեզեր պաշտպանելով, բայց հիմա շատ են ուզում, գնում են զինկոմիսարիատներ: Օրենքը թույլ չի տալիս, նրանք մերժվում են, և ամեն անգամ ինձ խնդրում են՝ «ինչպե՞ս անենք, որ մենք գնանք ճակատ», «ինչպե՞ս անենք, որ զենք բռնել սովորենք» և այլն: Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել, մենք պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք»,- հավելել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս