X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Վիտալի Միլոնովի՝ Արցախ այցի կապակցությամբ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» հետ:

Նշվում է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ին Միլոնովը հանդիպել է «անջատողական ռեժիմի» առաջնորդին և կատարել «շատ սադրիչ հայտարարություններ՝ ուղղված ԼՂ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը»:

Բացի այդ, նամակում նշվում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորի սադրիչ գործողությունները արդարացիորեն զայրացրել են ինչպես ադրբեջանական հասարակությանը, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոն ադրբեջանական համայնքին, և պարզվել է, որ դրանք ուղղված են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը:

Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Միլոնովը այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ բանակցություններ է վարել Արցախի ղեկավարության հետ՝ հայտնելով իր զորակցությունը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս