X
Մենք սոց. ցանցերում

Որովհետև պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն և ընդդիմություն, լինում է ճակատ և թիկունք

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դաշնակցությունը, վտանգված տեսնելով սփյուռքի վրա իր ազդեցությունը, կենաց-մահու կռիվ մղեց Ադրբեջանի հետ պատերազմող հայկական նոր ոտի կանգնող պետության դեմ: Եվ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը, ժամանակ էր լինում, երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը սփյուռքում վիժեցնում էր «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության դեմ՝ հայությունից կորզած փողերով: Ես ասում եմ՝ պետության դեմ, ոչ թե իշխանության, որովհետև պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն և ընդդիմություն, լինում է ճակատ և թիկունք:

… Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում կուսակցական բանդաների առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այս երկրից ոչինչ չի ստացվելու:

Քանի դեռ Հայաստանում չեն հասկացել, որ մենք ժամանակին ոչ թե կուսակցություն ենք փակել, այլ կասեցրել ենք պետության զինուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը, թե՛ նորանոր հեղաշրջումներ կլինեն, և թե´ նորանոր սկաուտներ կմտնեն՝ պառլամենտ ու կառավարություն գնդակահարելու:

Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա ամենադատողունակ մասն անգամ դեբիլ մանկան քոքվածությամբ տարիներով երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք», ոչ մի տարբերություն չտեսնելով բանդայի ու կուսակցության միջև:
Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի: Որովհետև թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Դեբիլը նաև չի մեծանում:

Վանո Սիրադեղյան. 2001թ. մարտ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս