X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հադրութում մարդկանց սպանել են նրա համար, որ հայ են. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց քաղաքացիներն այսօր ակցիա էին իրականացնում:

«Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով նրանք դժգոհություն էին հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած անտարբեր վերաբերմունքից:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլային ցուցարարները ներկայացրին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները. «Ադրբեջանը ունի 10 քաղաքացիական զոհ, որի համար ամեն օր բարձրաձայնում եք, մենք ունենք 31 քաղաքացիական զոհ, որոնց մասին, սակայն, չի խոսվում»,- նշեցին նրանք:

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը գլոբալ թքած ունի մեր իրականության վրա.

«Մինչև ՄԱԿ-ը չխոսի մեր զինվորների անարգանքի մասին, որը իրենց կողմից դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն, մինչեւ չխոսի գերիների մասին, որոնք գնդակահարվեցին միայն նրա համար, որ հայ էին, մենք չենք հեռանալու. սա 21-րդ դարի ցեղասպանությունն է հայերի նկատմամբ, Հադրութում մարդկանց սպանել են նրա համար, որ հայ են»:

Ցուցարար Արմինե Մելքոնյանը հրապարակավ հայտարարեց, որ հայ երիտասարդները դեռեւս սեպտեմբերի 28-ին են ՄԱԿ-ին նամակ հանձնել, սակայն որեւէ արձագանք չեն ստացել.

«Այսօր էլի նամակ եք ուզում՝ հետագա 17-18 օրերը մեզ լռեցնելու համար»,- ասաց նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս