X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Նայելով ադրբեջանցի պատգամավորներին՝ հասկացա Ալիևի վիճակը․ Հայկ Կոնջորյան

ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ մասնակցում էի ԵԱՀԿ, իսկ այսօր՝ ՆԱՏՕ֊ի խորհրդարանական վեհաժողովի հեռավար քննարկումներին, որտեղ քննարկվում էր Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցը։ Ադրբեջանցի պատգամավորների ելույթներից, նյարդային պոռթկումներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը իրավիճակի շուրջ և կատարում է անհավասարակշիռ գործողություններ։ Նայելով իրենց պատգամավորներին՝ հասկացա Ալիևի վիճակը։

Վստահ եմ, որ դիվանագիտական ճակատում Ադրբեջանի ցայտնոտային պոռթկումները ռազմաճակատում վերջինիս ձախողումների և պլանավորած հաղթանակի տապալման ուղղակի հետևանքն են։ Եթե մենք շարունակենք մեր անսասան ու համառ պայքարը, իսկ մենք հաստատ շարունակելու ենք, Ադրբեջանը շատ շուտով կանգնելու է ինչպես ռազմական տապալման, այնպես էլ դիվանագիտական ու միջազգային խայտառակության շեմին։ Մեր բոլորի գործն է՝ հնարավորինս արագ Ադրբեջանին հասցնել այդ շեմին։ Իսկ դա մեք պետք է անենք անբեկանելի միասնականությամբ, կարգապահությամբ ու աննկուն պայքարով։ Եվ մենք դա անելու ենք։

Մենք դա անում ենք։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս