X
Մենք սոց. ցանցերում

Փաթեթային, փուլային և մոռացված պահեր | Առավոտ

Առավոտ | Կարեւոր ճշտում՝ ԼՂ հարցի լուծման կապակցությամբ. 1997-ի ամռան հանդիպումը

Մեր նորագույն պատմության մեջ կան պահեր, որոնք, ըստ իս, ճակատագրական են եղել: Դրանցից շատերը քչերին են ծանոթ: Նման պահերի մասին դրանց մասնակիցներից ոմանք նույնիսկ մոռացել են: Այլոք, եթե հիշում են, հաճախ իրենց ձեւով են հիշում. կամ աղոտ, կամ հարմարեցված` իրենց ներկայի քաղաքական պահանջներին:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ներկա պահը կարեւոր է, եթե ոչ ճակատագրական: Քաղաքական որոշ գործիչներ փորձեր են կատարում այդ նորագույն անցյալի հետ համեմատություններ անել ու «պատմությունից դասեր քաղել»: Հաճախ այդ փորձերը ապարդյուն են, եւ, սովորաբար, անիմաստ: Երբեմն էլ նույնիսկ վնասակար են: Երբ գործիչը պատմությունը կառուցում է իր քաղաքական ընթացքի արդարացման, այսօրվա պետքերի ու հարմարեցրած հիշողության շուրջ եւ կանխորոշում, թե պատմությունից ինչ դաս է քաղում, այդ ընթացիկ պահանջմունքն է, որ որոշում է, թե պատմությունն ինչպես է ընթացել եւ ոչ հակառակը: Դժվար թե մտային նման վարժանքը որեւէ մեկին օգտակար լինի, բացի այդ գործչից ու նրա ներկայացրած գաղափարախոսությունից կամ կուսակցությունից: Իսկ մեզ այսօր անհրաժեշտ են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող իրական հարցերի իսկական լուծումներ:

Հետեւաբար, անհրաժեշտ եմ համարում խոսել նման մի պահի մասին, որը պատմության ու այսօրվա կացության համար կարեւոր ուղեցույցներից մեկը կարող է լինել, նույնիսկ՝ «դասեր» ներշնչել: Մինչեւ հիմա դժվարանում էի այդ մասին որեւէ նյութ հրապարակել: Նախ՝ որովհետեւ արդեն երկար ժամանակ է աշխատում եմ ԼՂ հարցին վերաբերող իմ գրքի վրա, որը պիտի ընդգրկի այս եւ այլ նման պահեր, երկրորդ, որովհետեւ մինչեւ հիմա այդ պահի բացահայտումը անհրաժեշտ չէի համարում: Սակայն նկատի ունենալով բազմազան գործիչների` երբեմն արժեքավոր հրապարակային արտահայտություններն ու ավելի հաճախ՝ ինքնավստահ պատմաբանի ոճով ներկայացրած աղբը, կարծում եմ, այս մասին խոսելու ժամանակը հասունացել է:

Նպատակս պնդելը չէ, որ մենք ավելի լավն էինք, քան այսօրվա մեր ղեկավարությունն ու դիվանագետները: Խնդիրը պարզապես մեր 25 տարեկան «նորագույն» պատմության մի կարեւոր դրվագ ուշադրության հանձնելն է: Հրապարակում եմ 1997-ի մի հանդիպման պատմությունը՝ կրկին զգուշացնելու համար, որ այն, ինչ կարելի էր ստանալ որպես Ղարաբաղյան հարցի լուծում` մոտ 20 տարի առաջ, հավանաբար, հնարավոր չէր 2005-ին: Եվ այն, ինչ կարելի էր նույնիսկ 2005-ին, արդեն կարծես թե անկարելի է այսօր: Կարո՞ղ է պատահել, որ Մադրիդյան սկզբունքներն էլ անկարելի դառնան շուտով: Իսկ ի՞նչ է հնարավոր լինելու 5 տարի հետո կամ վաղն առավոտյան, եթե չվերանայենք մեր մտածելակերպը, եթե նշանակալից փոփոխություններ չընդունենք մեր հաշվարկների ու գործելակերպի մեջ:

Խնդիրը կռվող զինվորները չեն, ազգային ոգին չէ, ոչ էլ մեր հիմնական շահերն են: Խնդիրը նույնիսկ մեր սփյուռքը չէ, որը, որպես հակազդող միջոց, իբրեւ հակակշիռ է մատնանշվում մեր հաշվարկներում՝ ադրբեջանական նավթին ու գազին: Խնդիրը մեր հարցի լուծումների կարելիություններն են եւ դրանց հարաբերակցությունը՝ տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ոլորտներում: Խնդիրը վերաբերում է նաեւ մեր դիվանագիտության կարելիություններին, որոնք առավելագույն արդյունքն են տալիս, երբ ներքին միացյալ ջանքերով իրական խնդրի դրական լուծման ենք ձգտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս