X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Tiv1.am կայքի նախկին խմբագիր Վարդուհի Սիմոնյանը ապատեղեկատվություն է տարածում

Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գործակալության 17․05․2019թ-ի որոշումը (հայտի համար 20190014) առ այն, որ ապրանքային նշանի հայտատուների դիմումը 38 և 41 դասով բավարարվում է մասնակի։
Վարդուհի Սիմոնյանի հայտը 41 դասով բավարարել։ Այն է՝ կինոստուդիաների ծառայություններ, գրքերի հրատարակում, կրկնօրինակում, ներկայացումների կազմակերպում, լուսավորման սարքերի վարձույթ թատրոնների կամ հեռուստաստուդիաների համար, լուսանկարչական ռեպորտաժներ, տեքստերի խմբագրոմ, երաժշտական արտադրանքի խմբագրում, ոչ բեռնելի երաժշտության առցանց տրամադրում

Ահա Վարդուհի Սիմոնյանին տրված իրավունքները, որոնք մենք կարող էինք բողոքարկել, ինչը չենք արել, որովհետև տվյալ ուղղությունները մեր բիզնես-հետաքրքրությունների ոլորտում չեն։

Դաս 38-ով, որն իրենից ներկայացնում է ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ, ՏԵՍԱՀԱՂՈՐԴՈՒՄ ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ, ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄ․ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Վարդուհի Սիմոնյանի դիմումը մերժվել է հետևյալ հիմքով․ 38-րդ դասի ծառայությունների համար ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման, քանի որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգի (այսուհետ՝ կարգ) 111-րդ կետի 14-րդ ենթակետի համաձայն գրանցման ենթակա չէ այն նիշը, որը կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է գտնվում, պայմանով, որ հայտատուն ԳՈՐԾԵԼ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ։ Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին։
ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԿՎԱԾ ՆԻՇԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ԳՐԱՆՑՄԱՆ, ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԴԱՍԻ (ԴԱՍ 38) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ TIV1 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐԸ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է www.tiv1.am ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ, և ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՏՈՒՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԻՄԱՆԱԼ։

Կից ներկայացնում ենք նաև Վարդուհի Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը

———————————————————————————————————————————————–
Կից տեղադրում ենք մտավոր սեփականության գործակալության որոշման պատճենը, կայքի պատրաստման պայմանագրի պատճենը, բրենդի պատվիրման պայմանագրի պատճենը։
———————————————————————————————————————————————–

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս